ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանում այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական գործունեություն ծավալելու հրավեր է ստացել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս մասին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նամակն ուղարկվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ և Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։
Հաղորդվում է, որ նամակը պարունակում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանն ուղղված հրավեր՝ մասնակցելու Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտարկմանը։
«ՀՀ իշխանությունները հանձնառու են ընտրություններն անցկացնել ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան՝ ազատության, արդարության և թափանցիկության ոգով»,-մասնավորապես նշված է նամակում։
ՀՀ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվելու են 2026 թվականի հունիսի 7-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ