ԵՄ-ն մշտական շփման մեջ Է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունների հետ
ՄիջազգայինԵվրամիությունը «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունների հետ մշտական շփման մեջ Է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրադրության շուրջ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մայա Կոսյանչիչը՝ ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի քարտուղարը:
«ԵՄ-ի՝ Կովկասի պետությունների հարցերով հատուկ ներկայացուցիչը, ինչպես նաեւ բարձր ներկայացուցիչ Մոգերինին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունների հետ մշտական շփման մեջ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրադրության շուրջ»,-ասել Է նա: