Որդուս մոտ հայտնաբերվել է դարի հիվանդությունը. Գոռ Հակոբյանը դրամահավաք է հայտարարել
Հասարակություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասան Գոռ Հակոբյանը հուզիչ և մտահոգիչ տեսանյութով դիմել է հանրությանը։
Տեսանյութում նա պատմում է, որ իր որդու՝ Ֆելիքսի մոտ հայտնաբերվել է ծանր և հազվագյուտ հանդիպող հիվանդություն՝ Յուինգի սարկոմա։ Դերասանի խոսքով՝ բուժումը շատ թանկ է, և իր ու ընկերների հավաքած միջոցները բավարար չեն նման հիվանդության բուժումն ապահովելու համար։
Գոռ Հակոբյանը նշում է, որ ժամանակը շատ սուղ է․ նրանք ունեն ընդամենը 5-7 օր, որպեսզի կարողանան երեխային տեղափոխել Գերմանիա՝ անհրաժեշտ բուժումը ստանալու համար։
Դերասանը նաև պատմել է, որ արդեն վաճառքի է հանել իր ունեցվածքը, որպեսզի կարողանա գոնե մասամբ հոգալ բուժման ծախսերը։ Սակայն, նրա խոսքով, կարճ ժամանակահատվածում չի կարողանում ամբողջը վաճառել, այդ պատճառով էլ դիմում է հանրությանը՝ խնդրելով մասնակցել դրամահավաքին և աջակցել իր որդու բուժմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ