Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Հայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները


ԵՄ-ն դադարեցնում է վիզայի ազատ ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրոպական հանձնաժողովը դադարեցնում է Շենգենյան գոտի առանց վիզայի մուտքի իրավունքը Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար։ Այսուհետ նրանք Շենգենյան գոտի մուտք գործելիս պարտավոր են ունենալ վիզա։ Սա առաջին դեպքն է, երբ կիրառվում է վիզայի ազատ ռեժիմի կասեցման նոր և ուժեղացված մեխանիզմ։

Վրաստանի դեմ այս մեխանիզմը գործարկվում է վիզայի ազատ ռեժիմի շրջանակում ստանձնած պարտավորությունների խախտումների պատճառով։

«Եթե իշխանությունը հարձակվում է իր իսկ ժողովրդի վրա, լռեցնում է լրագրողներին և սահմանափակում է ազատությունները, դա չի կարող անհետևանք մնալ։ Եվրամիությունը արդեն դադարեցրել է Վրաստանին տրամադրվող ֆինանսավորումը՝ ժողովրդավարության հետընթացի պատճառով։ Այսօր Եվրոպան նաև դադարեցնում է Եվրամիությունում ազատ տեղաշարժի հնարավորությունը նրանց համար, ովքեր կապված են վրացական ճնշող իշխանությունների հետ, այդ թվում՝ վրացի դիվանագետների»,- ասել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Նրա խոսքով՝ Վրաստանի ժողովուրդն ունի ԵՄ լիարժեք աջակցությունը, սակայն «ԵՄ-ում տեղ չկա նրանց համար, ովքեր բռնաճնշումներ են իրականացնում»։

Անդամ երկրներից Հունգարիան և Սլովակիան այս որոշմանը դեմ են քվեարկել։ Հարցին, թե նրանք կխանգարեն այս որոշման կիրառմանը, մարտի 6-ի ասուլիսին Եվրահանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամերթը պատասխանեց, որ «որոշման հետևանքներից մեկն այն է, որ նման անձնագրեր ունեցող անձանց համար երկկողմանի վիզային արտոնություններն այլևս հնարավոր չեն»։

Հանձնաժողովից նշում են նաև, որ Վրաստանը հրաժարվել է համապատասխանեցնել իր վիզային քաղաքականությունը Եվրամիության քաղաքականությանը, և Վրաստանի իշխանությունների գործողությունները խաթարում են այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է վիզաների ազատականացումը։

Բացի այդ, երբ Վրաստանի դիվանագիտական, ծառայողական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձինք դիմում են Շենգենյան վիզայի համար, անդամ պետություններին առաջարկվում է իրականացնել մանրակրկիտ ստուգում՝ անցկացնելով հարցազրույցներ և պահանջելով լրացուցիչ փաստաթղթեր։ Եթե դիմորդի տրամադրած տեղեկատվության վստահելիության վերաբերյալ կասկածներ առաջանան, անդամ պետությունները պետք է մերժեն վիզայի տրամադրումը։

Կասեցումը կգործի մինչև 2027-ի մարտի 6-ը, իսկ եթե Վրաստանը «չլուծի կառավարման և օրենքի գերակայության հետ կապված խնդիրները, հանձնաժողովը կարող է երկարաձգել որոշումը»։ Հանձնաժողովը կարող է նաև որոշել այս միջոցը տարածել Վրաստանի բոլոր քաղաքացիների վրա։

Եվրահանձնաժողովի այս որոշումը կայացել է վիզայի կասեցման վերանայված մեխանիզմի շրջանակում, որը ուժի մեջ էր մտել 2025-ի վերջին։ Այն Եվրամիությանը տալիս է ավելի ուժեղ և արագ գործիքներ՝ արձագանքելու վիզայի ազատ ռեժմի չարաշահումներին և անվտանգության ռիսկերին։

Վրաստանում իշխող «Վրացական երազանք»-ը վերջին երկու տարիներին մեդիայի ազատությունը և մարդու իրավունքները սահմանափակող օրենքներ է ընդունում՝ օտարերկրյա գործակալների մասին, ցույցերի կազմակերպման սահմանափակումներ։ 2024-ին Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի՝ Միությանը անդամակցելու թեկնածությունը, որը տրվել էր 2023-ին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան
Ամենադիտված