61-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Շենգավիթում. ՆԳՆ
ՀասարակությունՄարտի 6-ին՝ ժամը 19․45-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանագահարած քաղաքացին հայտնել է, որ քաղաք Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի հասցեներից մեկում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված հասցեում հայտնաբերվել է 61-ամյա Ռ․ Ա․-ի դին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։