Թեհրանում բնակիչները դուրս են եկել հանրահավաքի՝ Խամենեիի դիմանկարներով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեհրանի բնակիչները կեսօրյա աղոթքից հետո հավաքվել են ցույցերի՝ հայտարարելով Իսրայելի և ԱՄՆ-ի հետ հակամարտությունում մինչև վերջ կանգնելու պատրաստակամության մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հանրահավաքն անցկացվել է Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում գտնվող «Էնգելաբ» փողոցում: Երթի մասնակիցները կրում են պաստառներ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի պատկերով:
«Խամենեին ողջ է։ Մենք կանգնած ենք մինչև վերջ», - գրված է մասնակիցների ձեռքի փոքր պաստառների վրա, ովքեր նաև հնչեցնում են հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներ:
Չնայած Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ շարունակվող հակամարտությանը և գնդակոծություններին՝ Իրանի բնակիչները մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից ցույցեր են կազմակերպել ոչ միայն Թեհրանում, այլև երկրի այլ քաղաքներում:
Հետևեք մեզ՝ այստեղ