Եվրահանձնաժողովը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունը կասեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: Այս մաասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Համապատասխան որոշումն ընդունվել է Վրաստանի կողմից առանց վիզայի ռեժիմի շրջանակներում ստանձնած պարտավորությունների խախտման կապակցությամբ։
«Վրաստանի իշխանությունների գործողությունները 2024 թվականի հոկտեմբերից ի վեր, ներառյալ բողոքի ցույցերի, ընդդիմադիր քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների ճնշումը, բացասաբար են անդրադարձել Վրաստանում տիրող իրավիճակի վրա և հանգեցրել մի շարք հիմնարար իրավունքների ու միջազգային իրավական նորմերի խախտմանը: Վրաստանը նաև հրաժարվել է համապատասխանել ԵՄ վիզային քաղաքականությանը, ինչն առանց վիզայի ռեժիմի պահպանման անհրաժեշտ պայման է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սահմանափակումները կգործեն մինչև 2027 թվականի մարտի 6-ը: Այն դեպքում, եթե Վրաստանի իշխանությունները չլուծեն կառավարման և իրավունքի գերակայության հետ կապված խնդիրները, Եվրահանձնաժողովը կերկարաձգի միջոցառումները ևս երկու տարով:
Հետևեք մեզ՝ այստեղ