Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ նոր սերնդի hրթիռներ կիրառելու պլանների մասին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը ծրագրում է ավելի առաջադեմ հրթիռներ կիրառել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողություններում, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։
Մինչ այս օգտագործվել են հին նմուշներ։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աղբյուրին։
«Հրթիռների նոր սերունդն արդեն ճանապարհին է։ Սպասվում է, որ առաջիկա օրերին օրակարգ կմտնի հարձակումների նոր մոտեցում՝ ավելի առաջադեմ և քիչ օգտագործված մեծ հեռահարության հրթիռների կիրառմամբ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ըստ գործակալության տվյալների՝ մինչ այս պահը Իրանը հիմնականում կիրառել է 2012-2014 թվականների արտադրության հրթիռներ։ Աղբյուրը նաև նշել է, որ տարբեր տեսակի հրթիռային համալիրների արտադրությունը շարունակվում է մշտական հիմունքներով։
Հետևեք մեզ՝ այստեղ