Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի hարձակումների հետևանքով 123 զnհի մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առնվազն 123 մարդ է զոհվել տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր Լիբանանի տարածքին իսրայելական ավիացիայի հարվածների հետևանքով: Նման տվյալներ է ներկայացրել Լիբանանի առողջապահության նախարարությունը X-ում տարածված ամփոփագրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մեկ օրվա ընթացքում զոհերի ընդհանուր թիվը 103-ից աճել է մինչև 123, իսկ վիրավորներինը՝ 638-ից մինչև 683 մարդ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են բժիշկները, ռմբակոծությունների վայրերում շարունակվում են փրկարարական աշխատանքները, ուստի զոհերի և տուժածների թիվը կարող է ավելանալ:
Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ռազմական գործողությունների պատճառով երկրի հարավային շրջանները լքել է ավելի քան 100 հազար մարդ:
Հետևեք մեզ՝ այստեղ