Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին արդեն հանձնարարականներ է տվել Մերձավոր Արևելք ուկրաինացի մասնագետների պատրաստման և գործուղման վերաբերյալ՝ իրանական «Շահեդներին» դիմակայելու հարցում ԱՄՆ-ին օգնություն ցուցաբերելու նպատակով, հայտնում է Ռոյթերս-ը։
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն օգնության խնդրանքով դիմել էր Ուկրաինային՝ Մերձավոր Արևելքի որոշ երկրներում իր բազաները և զինվորականներին պաշտպանելու համար։
«Մենք Միացյալ Նահանգներից հարցում ենք ստացել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում «Շահեդներից» պաշտպանվելու հարցում կոնկրետ աջակցության վերաբերյալ։ Ես հանձնարարականներ եմ տվել, տրամադրել անհրաժեշտ միջոցները և ապահովել ուկրաինացի մասնագետների ներկայությունը, ովքեր կարող են երաշխավորել անվտանգության պատշաճ մակարդակը»,- մեջբերում է պարբերականը նախագահի հայտարարությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ