Հունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիայի կառավարությունը կասեցրել է ոչ միայն բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինա, այլև իր տարածքով հարևան երկրի համար կարևոր բեռների փոխադրումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նման որոշում է կայացվել ի պատասխան Կիևի կողմից «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման արգելափակման։
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Հունգարիան դադարեցրել էր դիզելային վառելիքի և բենզինի մատակարարումները Ուկրաինա։
«Մենք նաև կկասեցնենք Ուկրաինայի համար կարևոր բեռների մատակարարումները Հունգարիայի տարածքով այնքան ժամանակ, քանի դեռ նա չի համաձայնի վերսկսել նավթի մատակարարումները», - ասել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում։
Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան Հունգարիայի նկատմամբ իրականացնում է պետական բանդիտիզմ, որին պետք է տրվեն ճիշտ պատասխաններ։ Նա հաստատել է, որ Հունգարիան չի սատարի Եվրամիության որևէ որոշում՝ հօգուտ Ուկրաինայի, քանի դեռ չեն վերսկսվել ռուսական նավթի մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով։
«Ուկրաինացիների փողերը կվերջանան ավելի շուտ, քան մեր նավթը»,- ընդգծել է Օրբանը։ Նա հիշեցրել է, որ Հունգարիան արդեն թույլ չի տվել Ուկրաինային տրամադրել ԵՄ 90 միլիարդ եվրոյի ռազմական վարկը։
Հետևեք մեզ՝ այստեղ