Շիկահողի վարչական ղեկավարը եւս հաստատում է՝ Կրակոցների ձայներ լսվում են, սակայն՝ հեռվից
ՀասարակությունԿապանին մոտ գտնվող Շիկահող գյուղի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ ժամանակ առ ժամանակ, իրապես, հեռվից լսվում են կրակոցների ձայներ։
«Լսվում են կրակոցների ձայներ, բայց դրանք հեռու են։ Չեմ կարող ասել՝ որքան է հեռավորությունը։ Անընդհատ չեն, երբեմն են լսվում», - նշել է վարչական ղեկավարը։
Նա ենթադրում է որ այդ կրակոցների ձայները կարող են լսվել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կապանում բնակվող մեր հայրենակիցները ևս լսել են կրակոցների ձայներ, իսկ ՊՆ-ն էլ նշել էր, որ ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան: