Իրաքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով առնվազն 25 մարդ Է զոհվել
ՄիջազգայինԲաղդադի մերձակայքում ապրիլի 4-ին տեղի ունեցած մի քանի պայթյունների հետեւանքով զոհվել Է առնվազն 25 մարդ: Նրանց մեծ մասն Իրաքի բանակի զինծառայողներ են, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ոստիկանության տվյալներով՝ մահապարտները պայթուցիկ սարքերը գործի են դրել հսկիչ անցակետերի մոտ: Ամենաընդգրկուն պայթյունը որոտացել Է Սադր ալ Քանաթ արվարձանում (այնտեղ զոհվել Է վեց, վիրավորվել՝ 13 մարդ):
Ընդամենը բոլոր պայթյունների հետեւանքով տուժել Է ավելի քան 50 մարդ:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: