Ադրբեջան-Իրան սահմանին բեռնատարների երթևեկությունը դադարեցվել է
ՄիջազգայինԱդրբեջան-Իրան պետական սահմանին ամբողջությամբ դադարեցվել է բեռնատար ավտոմեքենաների տեղաշարժը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի կառավարությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումներ են գործվել Ադրբեջանի վրա՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները: Հարձակումների հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ, վնասվել է օդանավակայանի տերմինալի շենքը: Հաշվի առնելով այդ հարձակումների պատճառով ստեղծված իրավիճակը, կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի բոլոր անցակետերով բեռնատարների տեղաշարժի (ներառյալ տարանցիկ նշանակության բեռնատարների տեղաշարժը) ժամանակավոր դադարեցման մասին»,- ասված է հայտարարության մեջ։