Իրանում հոսանք չկա, ու ջրի խնդիր կա․ իրավիճակն այս պահին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 28-ին ռազմական գործողություններ են սկսվել․ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ինչպիսի՞ իրավիճակ է Իրանում, ինչպե՞ս են ապրում այժմ Իրանի բնակիչները․ MediaHub-ը փորձել է պարզել՝ զրուցելով իրանցի Ամին Ֆարհադիի հետ, ով Սպահանի՝ Թեհրանում ուսում ստացող բնակիչ է։
«Զոհերի թիվը պաշտոնապես գերազանցում է 1000-ը, որից մոտ 200-ը երեխաներ են, զոհերի թվում նաև կան ծերեր և կանայք, Իսրայելը ռմբակոծում է Թեհրանն ու Սպահանը։ Օրվա մեծ մասը Սպահանում ինտերնետ կապ չկա, չկա հոսանք, ջրի խնդիր էլ է լինում, մարտերը շարունակվում են, չգիտենք, թե որքան կմնանք ապաստարաններում»,- նշեց մեր զրուցակիցը։
Ֆարհադիի խոսքով՝ այս պահին դպրոցները, գործարաններն ու բոլոր կառույցները փակ են մնում, մենակ պետական կառույցներն են հերթապահություն իրականացնում և աշխատում։
«Այս պահին ես Սպահանում եմ, պատերազմի երկրորդ օրը Թեհրանից գնացի Սպահան, որոշեցի ընտանիքիս հետ գալ Հայաստան, քանի որ անվտանգ չի այս պահին Իրանում գտնվելը»,- ասաց մեր զրուցակիցը։
Հետևեք մեզ՝ այստեղ