Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել ենթակառուցվածքների վրա անօդաչու թռչող սարքերի hարձակման փաստով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։
«Նախիջևանում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ։ Մարտի 5-ին Իրանի տարածքից, հեռակառավարվող մարտական մասերով հագեցած երկու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, հարձակում է իրականացվել Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա։ Նախնական քննչական գործողությունների ընթացքում պարզվել է, որ անօդաչուներից մեկն ընկել է Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Բաբեկի շրջանի Շեքերաբադ գյուղի կրթական հաստատության մոտակայքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գլխավոր դատախազության տվյալներով՝ միջադեպի հետևանքով զգալի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտին՝ Նախիջևանի միջազգային օդանավակայանի վարչական շենքին և դրա գործունեությանը, ինչպես նաև չորս հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Հետևեք մեզ՝ այստեղ