Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BFMTV-ի եթերում հայտարարել է, որ ֆրանսիական կործանիչները ԱՄԷ-ում իրանական դրոններ են խոցել։

Նա ասել է, որ Ֆրանսիան Rafale կործանիչներ է ուղարկել ԱՄԷ օդային տարածք՝ իր ռազմական բազաները պաշտպանելու համար։

«Նրանք ապահովում էին մեր բազաների օդային տարածքի անվտանգությունը», - ասել է Բարոն։