Մերձավոր Արևելքում hակամարտությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ. Լուկաշենկո
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը կարող է վերածվել անկանխատեսելի իրադարձությունների, իր մտահոգություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ Ծոցի պետությունները կարող են ներքաշվել այս պատերազմի մեջ և դառնալ այդ վայրագության մասնակիցը: Վախենամ, որ հենց այդպես էլ կլինի»,- նախագահի խոսքերն է մեջբերում ԲելՏԱ գործակալությունը:
«Ուստի համաշխարհային հանրությունը, և առաջին հերթին խոշոր պետությունները, իսկ առավել ևս՝ Իսրայելն ու ԱՄՆ-ն, պետք է գիտակցեն, որ այս հակամարտությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի զարգացումների»,- զգուշացրել է Լուկաշենկոն։
Հետևեք մեզ՝ այստեղ