2025-ի օգոստոսից ադրբեջանական նոր դիրքի տեղակայում կա Հայաստանի տարածքում, ինչը ՔՊ-ն թաքցնում է. Արման Թաթոյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2025-ի օգոստոսից ադրբեջանական նոր դիրքի տեղակայում կա Հայաստանի տարածքում, ինչը ՔՊ-ն թաքցնում է, սրանք օբյեկտիվ ապացույցներ են՝ հաստատված արբանյակային լուսանկարներով: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ակնհայտ է, որ Արցախում նույն բանն էին անում ադրբեջանական իշխանությունները: Նրանք ռազմավարական առումով բարելավում էին իրենց կոմունիկացիաները՝ ճանապարհներ, դիքերի բարելավումներ, ստելով և թաքցնելով իրականացնում էին այս գործողությունները:
Այս դիրքերը խաթարում են մեր ժողովրդի ու բնակչության անվտանգությունը, Արցախում նույնպես այդպես էին անում՝ իրենց ցուցադրություններով ու գործողություններին նախապատրաստվելով: Հայաստանի իշխանությունները թաքցրել են այս փաստը մեր հանրությունից, դրանով փորձել են կոծկել իրենց ձախողումները: Փաստերից ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները այս ամենը թաքցրել են նաև ԱՄՆ գործընկերներից: Ադրբեջանի իշխանությունը, եթե նպատակ ունի խաղաղություն հաստատել, այս կերպ է՞ հաստատում, որ գնում է ու արագ նախապատրաստվում, որպեսզի ռազմավարական առումով կարողանա Հայաստանի անվտանգության համակարգը խաթարել ևս մեկ անգամ:
Ադրբեջանական իշխանությունը շարունակում է մեր սուվերեն տարածքներից վերահսկողության տակ վերցնել, ու նորից ներխուժել, կտրատել մասեր: Սա այն գինն է, որը այս իշխանությունը խաղաղության համար հռչակել է: Գաղտնի՝ մեր ժողովրդի թիկունքում, նոր ներխուժումներ ու դիրքային բարելավումներ են են տեղի»,- նշել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ