Խամենեիի hրաժեշտի արարողությունը կսկսվի չորեքշաբթի երեկոյան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով զոհված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի չորեքշաբթի երեկոյան և կտևի երեք օր։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության իսլամական համակարգող խորհրդի ղեկավար Մոհսեն Մահմուդին, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։
«Երեկոյան ժամը 10-ին (Երևանի ժամանակով՝ 22:30-ին) Իմամ Խոմեյնիի անվան աղոթքի հրապարակում ժողովուրդը հնարավորություն կունենա հրաժեշտ տալու ումմայի զոհված առաջնորդի սուրբ մարմնին»,- Մահմուդիի խոսքերն է փոխանցում IRNA գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ արարողությունը կտևի երեք օր։
Հետևեք մեզ՝ այստեղ