ԱՄՆ-ը Էկվադորի հետ համատեղ գործողություն է սկսել աhաբեկչական կազմակերպությունների դեմ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ը Էկվադորի հետ համատեղ գործողություն է սկսել ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Այս մասին հայտնել է Պենտագոնի Հարավային հրամանատարությունը:
«Էկվադորի և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսել են գործողություններ՝ ուղղված ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների դեմ», - ասված է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ:
Հրամանատարությունը սա որակել է որպես Լատինական Ամերիկայում ԱՄՆ գործընկերների հանձնառության օրինակ՝ ուղղված նարկոահաբեկչությանը հակազդելուն:
Անցյալ տարի Միացյալ Նահանգները սկսեցին ակտիվորեն օգտագործել զինված ուժերը այս տարածաշրջանում՝ այն նավակների ոչնչացման համար, որոնք, ըստ տեղեկությունների, թմրանյութեր էին փոխադրում: Ամերիկյան իշխանությունների պնդմամբ՝ նման գործողությունները նպատակաուղղված են անդրազգային հանցավորության և վտանգավոր նյութերի առևտրի դեմ պայքարին:
Հետևեք մեզ՝ այստեղ