Մերձավոր Արևելքում փետրվարի 28-ից ի վեր զnհվել է ավելի քան 870 մարդ. New York Times
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մերձավոր Արևելքում փետրվարի 28-ից սկսած մարտական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 870 մարդ։ Այս մասին հայտնում է New York Times-ը:
«Շաբաթ օրը Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից ի վեր Մերձավոր Արևելքում ծավալված մարտերի հետևանքով սպանվել է ավելի քան 870 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ինչպես մատնանշում է հրատարակությունը, զոհվածների ճնշող մեծամասնությունը գրանցվել է Իրանում: Բացի այդ, New York Times-ի տվյալներով, հակամարտությունն արդեն հանգեցրել է մարդկային կորուստների Բահրեյնում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Լիբանանում, Իսրայելում, ինչպես նաև ամերիկյան զինվորականների շրջանում:
Հետևեք մեզ՝ այստեղ