Երևան-Սևան ճանապարհին բախվել են մեքենաներ․ կա տուժած
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 4-ին ժամը 06։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբր։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Dodge», «GAZelle» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Dodge» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Dodge» մակնիշի ավտոմեքենան։
Հետևեք մեզ՝ այստեղ