Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Հայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները


«Գյումրիի սցենարը» որպես քաղաքական վախ․ ինչո՞ւ է իշխանությունը շտապում

Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում «Գյումրիի սցենարի» թեման։ Խոսույթը այն աստիճան է ուժգնացել, որ տպավորություն է ստեղծվում՝ իշխանությունը ոչ միայն արձանագրում է հնարավոր զարգացումները, այլև փորձում է կանխել դրանց կրկնությունը։ Խոսքը այն իրավիճակի մասին է, երբ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվեց ընտրություններում, իսկ ընդդիմադիր ուժերի համախմբումը թույլ չտվեց իշխանությանը պահպանել վերահսկողությունը։

Քաղաքական գործիչ Արման Աբովյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ իշխանությունների անհանգստությունը պայմանավորված է առաջիկա խորհրդարանական ընտրություններով և ընդդիմադիր դաշտում հնարավոր համախմբման հեռանկարով։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունը չափազանց վաղ է սկսել նախընտրական տրամադրությունների «զննումը» և շրջայցերի միջոցով փորձում է հասկանալ հանրային իրական տրամադրությունները։

Աբովյանի կարծիքով՝ «Գյումրիի երկրորդ սցենարի» մասին խոսելը ինքնին վկայում է քաղաքական անհանգստության մասին։ «Այնպիսի տպավորություն է, թե խոսքը ինչ-որ անօրինական կամ դատապարտելի երևույթի մասին է, մինչդեռ Գյումրիում տեղի ունեցածը ընտրական գործընթացի արդյունք էր, որտեղ ընդդիմությունը հաղթեց։ Եթե իշխանությունը դա ներկայացնում է որպես վտանգ, ապա դա արդեն քաղաքական ընկալման խնդիր է»,– ասում է նա։

Քաղաքական գործիչը նաև նկատում է, որ ընդդիմադիր ուժերի հնարավոր հետընտրական համագործակցության հարցը դեռևս գտնվում է քննարկումների սկզբնական փուլում, և այս պահին վերջնական ձևավորված գործընթացների մասին խոսելը վաղաժամ է։ Նրա համոզմամբ՝ իշխանության կողմից նման սցենարների ակտիվ շահարկումը վկայում է ոչ թե իրական վտանգի, այլ քաղաքական անվստահության մասին։

Աբովյանը նաև անդրադառնում է սոցիալական որոշումների ժամանակագրությանը՝ հիշեցնելով, որ կենսաթոշակների բարձրացման հարցը բյուջեի ընդունման պահին օրակարգում չէր։ Նրա խոսքով՝ սոցիալական որոշումները պետք է լինեն համակարգային և երկարաժամկետ քաղաքականության արդյունք, այլ ոչ թե իրավիճակային քայլեր։

Ներքաղաքական դաշտում առկա լարվածությունը, փորձագետների կարծիքով, պայմանավորված է ոչ միայն ընտրական մրցակցությամբ, այլ նաև հանրային վստահության խնդրով։

Իշխանության համար ամենազգայուն հարցը շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտի հնարավոր համախմբումը։ Այդ համատեքստում հատկապես ուշադրության կենտրոնում է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որը, ըստ քաղաքական շրջանակների գնահատականների, փորձում է ներկայանալ որպես համախմբող ուժ։

Թե արդյոք «Գյումրիի սցենարը» կդառնա համապետական քաղաքական զարգացումների նախատիպ, ցույց կտա ժամանակը։ Սակայն արդեն այժմ ակնհայտ է, որ այդ թեմայի շուրջ ձևավորվել է քաղաքական զգայուն մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր հայտարարություն դիտարկվում է որպես ընտրական պայքարի մաս։

«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա Կոստանյան
Ամենադիտված