Գեներալ Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին նույնպես մեկնել է առաջնագիծ
ՀասարակությունԻնչպես արդեն տեղեկացրել էինք, Երկրապահ կամավորականների միության կազմած կամավորական խմբերն արդեն առաջնագծում են:
Նրանց թվում է նաև ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանը: Նա իր պաշտպանությունն իրականացնում է հիմնականում Ջեբրայիլի ուղղությամբ:
Մարտական հենակետեր մեկնելու դիմում են ներկայացրել հազարավորները: Արդեն իսկ բոլոր մարտական հենակետերում կան երկրապահ կամավորականներ, երկրապահներ կան նաև սահմանային զորամասերում, բավական մեծ թվով երկրապահներ էլ իրենց հերթին են սպասում Ստեփանակերտում: