Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է Բուլղարիայի թիմին Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլում
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի շրջանակում այսօր Երևանում մրցել է Բուլղարիայի հավաքականի հետ և 80։100 հաշվով ցավալի պարտություն է կրել։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Սպորտի կառավարման կենտրոնում կայացած խաղին հետևել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ մարզասերներ։