Պակիստանում մոլեգնող ջրհեղեղն առնվազն 49 մարդու կյանք է խլել
ՄիջազգայինՊակիստանի հյուսիս-արևմուտքում առնվազն 49 մարդ է զոհվել հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով LifeNews-ին, ջրի ծանրության տակ փլուզվել են տասնյակ տների տանիքներ, իսկ շուրջ հիսուն շենքեր քշվել-տարվել են ջրի հորձանքով: Տեղատարափ անձրևները սողանքներ են հրահրել Կարակորումյան ավտոխճուղում՝ Չիլաս և Գիլգիտ քաղաքների միջև:
Նշենք, որ Պակիստանում բավականին հաճախ են նման մասշտաբի ողբերգություններ լինում: Այսպես, անցյալ տարի անձրևների սեզոնում հեղեղումները 81 մարդու կյանք էին խլել, հարյուրավոր բնակիչներ անհայտ կորած են համարվում: Անցած ամսին հորդառատ անձրևների պատճառով 121 մարդ էր զոհվել, ևս 124 բնակիչներ վերքեր էին ստացել, ավերվել կամ մասնակիորեն վնասվել էր 852 բնակելի շենք: