Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ


Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում

Հասարակություն

ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման, սովորողների փոխադրման, ավարտման և բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան փոխադրման կարգում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ սովորողի հաջորդ դասարան փոխադրման, հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտման, ինչպես նաև գնահատման համար սահմանված են հետևյալ կարգավորումները։

Փոխադրում

  • 5-8-րդ և 10-11-րդ դասարաններ - բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։

  • 9-րդ դասարան - տարեկան 4-10 և ավարտական քննություններից 8-20 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։

  • Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանի հիման վրա՝ անկախ տարեկան գնահատականներից։

Ավարտում

  • 12-րդ դասարան - ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ և համարվում է հաստատությունն ավարտած:

Գնահատում

  • 2025-2026 ուստարում 1-4-րդ դասարաններում (Տավուշի մարզում՝ նաև 5-րդ դասարանի I կիսամյակ) սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում ուսումնական առարկաներից կիսամյակային և տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների հիման վրա էլեկտրոնային մատյանում՝ ինքնաշխատ եղանակով։

  • 2026-2027 ուսումնական տարվանից ՀՀ բոլոր հաստատությունների 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի I կիսամյակում գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով:

  • Մյուս դասարաններում տարեկան գնահատականները ձևավորվում են էլեկտրոնային մատյանում՝ կիսամյակային գնահատականների հիման վրա։

Վերաքննություն

  • 5-12-րդ դասարաններում տարեկան 1-3 միավոր ստացած սովորողը հանձնում է վերաքննություն՝ հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ը։

  • Վերաքննություններին չմասնակցելու կամ առնվազն երկու առարկայից կրկին 1-3 միավոր ստանալու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը (12-րդ դասարանում՝ չի ավարտում)։

Պետական ամփոփիչ ատեստավորում

4-րդ դասարան․ ատեստավորումն իրականացվում է տարեկան բնութագրերի հիման վրա՝ ինքնաշխատ եղանակով։ Ցածր արդյունք ունեցող սովորողը փոխադրվում է 5-րդ դասարան և ընդգրկվում է երկարօրյա խմբում։

9-րդ դասարան՝ ավարտական քննություններ՝

  • Հայոց լեզու (գրավոր թեստ)

  • Գրականություն և Հայաստանի պատմություն (էսսե)

  • Մաթեմատիկա (գրավոր թեստ)

  • Օտար լեզու (բանավոր)

  • Բնագիտություն (ընտրությամբ՝ թեստ կամ նախագծային աշխատանք)

  • Ֆիզկուլտուրա (ստուգարք)

  • Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում՝ Ռուս գրականություն

  • Ազգային փոքրամասնությունների դասարաններում՝ մայրենի լեզու և գրականություն։

Թեստերը կազմում է ԳԹԿ-ն։ Քննություններից 1–7 միավոր ստանալու դեպքում սահմանվում է վերաքննություն (հուլիս/օգոստոս)։ Երկու առարկայից կրկնակի անբավարարի դեպքում սովորողը կրկնում է դասընթացը։

12-րդ դասարան՝ պետական ավարտական քննություններ (հունվար/հունիս)՝

  • Հայոց լեզու և Հայ գրականություն (թեստ)

  • Մաթեմատիկա (թեստ)

  • Հայաստանի պատմություն (թեստ)

  • Ռուս գրականություն (ռուսերենով ուսուցմամբ դասարաններում)

  • Մայրենի լեզու և գրականություն (ազգային փոքրամասնությունների դասարաններում)։

Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին որևէ պատճառով չմասնակցելու կամ մասնակցելու և գնահատման 20 միավորային սանդղակով 20 միավորից պակաս գնահատված լինելու դեպքում 12-րդ դասարանի սովորողին հնարավորություն է տրվում տվյալ առարկայից ավարտական քննություն հանձնել նաև հունիսին: 12-րդ դասարանի սովորողն առնվազն մեկ առարկայից տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ հունիսին անցկացված պետական ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում վերաքննություն է հանձնում իր հաստատությունում` տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը, իսկ մասնակցության անհնարինության կամ մասնակցելու և 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում՝ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում:

Էքստեռն կարգ

19 տարին լրացած և հաստատությունից դուրս մնացած անձինք կարող են քննություններ հանձնել նույն կամ այլ հաստատությունում կամ էքստեռն կարգով։ Զորակոչվածները կարող են քննություններ հանձնել սահմանված հատուկ ժամկետներում։

Բացակայած սովորողի փոխադրում

  • 1-8 և 10-11-րդ դասարաններում տարեկան 200 ժամից ավելի բացակայության դեպքում սովորողը լրացուցիչ քննություններ է հանձնում բոլոր առարկաներից։

  • 9-րդ և 12-րդ դասարաններում 200 ժամից ավելի բացակայության դեպքում սովորողը լրացուցիչ քննություններ է հանձնում բոլոր առարկաներից։

  • Վերաքննություններին կամ լրացուցիչ քննություններին չմասնակցելու կամ առնվազն երկու առարկայից կրկին անբավարար ստանալու դեպքում սովորողը կրկնում է դասընթացը։

  • Լրացուցիչ քննական առաջադրանքները մշակում են հաստատության մեթոդմիավորումները (առնվազն 3 տարբերակ), հաստատում՝ տնօրենը։

Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը
Ամենադիտված