Իրանի դեսպանը կանչվել է ԱՄԷ ԱԳՆ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործ նախարարությունը կանչել է Իրանի դեսպան Ռեզա Ամերիին՝ երկրի տարածքին Թեհրանի հասցրած պատասխան հարվածների կապակցությամբ։ Այս մասին ասված է ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Արաբական Միացյալ Էմիրություններում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ռեզա Ամերիին և նրան է հանձնել բողոքի խիստ հայտագիր, որտեղ ԱՄԷ-ն ամենավճռական կերպով դատապարտել է Իրանի կողմից իրականացված գրոհներն ու հարձակումները»,- ասված է գերատեսչության X-ի էջում տեղադրված փաստաթղթում։
ԱՄԷ պետնախարար Խալիֆա ալ-Մարարը նաև ընդգծել է, որ ԱՄԷ-ն թույլ չի տա իր տարածքի օգտագործումը Իրանի դեմ որևէ ռազմական գործողություններում։ Նրա խոսքով՝ ամերիկյան ագրեսիայի սկսվելուց հետո Իրանի պատասխան գործողությունները հակասում են երկու երկրների միջև բարիդրացիության սկզբունքներին։
Հետևեք մեզ՝ այստեղ