Իրանական անօդաչու թռչող սարքը թափանցել է Դուբայի բարձրահարկ շենք և չի պայթել
ՄիջազգայինԻրանական անօդաչու թռչող սարքը թափանցել է Դուբայի բարձրահարկ շենք և չի պայթել։
Հարձակման հետեւանքով բնակարաններից մեկում վնասվել են ապակիներ, ներքին իրեր, կահույք։ Սեփականատերերը չեն տուժել։ Դրոնի որոշ հատվածներ հայտնվել են ստորին հարկի պատշգամբում և տնամերձ վայրում։
Բացի այդ, Իրանը գրոհել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Camp de la Paix բազան, Աբու Դաբիում գտնվող Al-Salam բազան և ԱՄԷ-ում գտնվող նավթային հարթակը: Էմիրաթի իշխանությունները հայտարարել են, որ իրենց իրավունք են վերապահում հակահարված տալ Իրանի տարածքին: