Նոր զոհեր և վիրավորներ Իսրայելում և այլ երկրներում
ՄիջազգայինՔուվեյթի վրա Իրանի հարձակումներից հետո մեկ մարդ զոհվել է, 32-ը՝ վիրավորվել։ Ըստ Ռոյթերսի՝ տեղեկատվությունը տրամադրվել է Քուվեյթի առողջապահության նախարարությունից։ Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածի հետևանքով վեց մարդ զոհվել է։ Իսրայելի շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ Երուսաղեմից արևմուտք գտնվող Բեյթ Շեմեշ քաղաքին հրթիռային հարվածի հետևանքով առնվազն վեց մարդ զոհվել է։
ԱՄԷ-ի վրա Իրանի հարձակումներից երեք մարդ զոհվել է՝ հայտնել է պաշտպանության նախարարությունը։ գերատեսչությունը հայտնել է, որ հարձակումների ժամանակ 58 մարդ թեթև վիրավորվել է։