ԵՄ-ի հետ համաձայնագրի շրջանակներում Թուրքիա է ժամանել միգրանտների առաջին խումբը. Sky News Arabia
ՄիջազգայինՄիգրանտների առաջին խումբն է ժամանել Թուրքիա Եվրամիության հետ համաձայնագերի շրջանակներում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ 202 փախստականներ եւ միգրանտներ Հունաստանի Լեսբոս եւ Խիոս կղզիներից ժամանել են Թուրքիայի Իզմիրի նահանգի Ջիքիլի քաղաք:
Ապրիլի 4-ից ուժի մեջ Է մտել Սիրիայից փախստականների փոխարեն Թուրքիայի տարածքով Եվրոպա ժամանած անօրինական միգրանտների վերադարձման սխեման: Օրինական փախստականներով անօրինական միգրանտների փոխանակումը պետք Է իրականացվի «մեկը մեկի դիմաց» սկզբունքով:
Ըստ համաձայնությունների՝ Թուրքիա վերադարձված յուրաքանչյուր սիրիացու փոխարեն ԵՄ-ն պարտավորվում Է ընդունել Սիրիայի մի քաղաքացու, որն արդեն գտնվում Է այդ երկրում: Առաջնահերթությունը պետք Է տրվի նրանց, ովքեր չեն փորձել անօրինականորեն ներթափանցել Եվրամիության տարածք:
Համաձայնագիրը նպատակամղված Է այն բանին, որ թուլացվի լարվածությունը Եվրոպայի երկրներում, որոնց մի մասը պարզապես ի զորու չի գլուխ հանելու միգրանտների հոսքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: