Բահրեյնում իրանական հшրվածից վնաuվել է Crown Plaza հյուրանոցը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում գտնվող Crown Plaza հինգաստղանի հյուրանոցի բարձրահարկ շենքը վնասվել է իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարությունը։
Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հյուրանոցը «կրել է նյութական վնաս, սակայն զոհեր չկան»։
Intercontinental Hotel Group-ը, որը Crown Plaza-ի սեփականատերն է, CNN-ին հայտնել է, որ հյուրանոցը վնասվել է վաղ առավոտյան տեղի ունեցած «միջադեպի» ժամանակ։
Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մարտի 1-ի գիշերը Բահրեյնի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Իրանի կողմից արձակված առնվազն 45 հրթիռ և ինը անօդաչու թռչող սարք։
Մանամայում ԱՄՆ դեսպանատունը CNN-ին հայտնել է, որ հարձակման հետևանքով հյուրանոցում վիրավորներ կան։ «Մենք զգուշացնում ենք Բահրեյնում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, որ հյուրանոցները կարող են դառնալ ապագա հարձակումների թիրախ և խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Մանամայի հյուրանոցներից», - ասել է դեսպանատունը։
Հետևեք մեզ՝ այստեղ