Իրանը պատրաստ է աջակցել Աֆղանստանի և Պակիստանի միջև բանակցություններին. Աբբաս Արաղչի
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը պատրաստ է աջակցել Աֆղանստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաղչին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Աֆղանստանն ու Պակիստանը պետք է կարգավորեն առկա տարաձայնությունները բարիդրացիական հարաբերությունների շրջանակում և երկխոսության միջոցով։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն՝ նպաստելու երկխոսությանը և ամրապնդելու փոխըմբռնումն ու համագործակցությունը երկու երկրների միջև»,- գրել է նա X-ում։
Հետևեք մեզ՝ այստեղ