Ուրանի հարստացումը կշարունակվի երկրի կարիքներին համապատասխան. Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը չի արտահանի միջուկային նյութերը և չի հրաժարվի ուրանի հարստացումից. այն կշարունակվի երկրի կարիքներին համապատասխան։ Միևնույն ժամանակ, Իրանի կողմից ուրանի հարստացման մակարդակի նվազեցման հարցը դեռևս ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղանին է։ Այս մասին հայտնել է Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլյաս Հազրաթին, հայտնում է ՌԻԱ նովոստ-ն:
«Բանակցություններն ընթանում են լուրջ մթնոլորտում և թևակոխում են տեխնիկական մանրամասների քննարկման փուլ։ Ուրանի հարստացումը կշարունակվի երկրի կարիքներին համապատասխան, Իրանից ոչինչ չի արտահանվելու»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Ըստ նրա՝ Իրանի կողմից հարստացման մակարդակի նվազեցումը դեռևս բանակցությունների սեղանին է։
Հազրաթին չի հստակեցրել, թե արդյոք ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի պահանջներին։
Հետևեք մեզ՝ այստեղ