Իրանի ԱԳՆ-ն հորդորել է խուսափել իրադրությունը լարող գործողություններից
ՄիջազգայինԻրանի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է ադրբեջանական ու հայկական կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած քայլից, որը կարող է լարվածությունն ավելի ուժեղացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Irna գործակալությունը:
«Մենք հորդորում ենք մեր հյուսիսային հարևաններին զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է իրադրությունն ավելի բարդացնել»,- նշել է Իրանի ԱԳՆ խոսնակ Հուսեյն Ջաբեր Անսարին: Նա նշել է, որ տարածաշրջանում ծայրահեղական խմբերի կողմից ապակառուցողական գործողությունների ֆոնի ներքո հայ-ադրբեջանական բախումները Իրանի Իսլամական Հանրապետության համար մտահոգվելու լուրջ պատճառ են դառնում:
«Մենք հորդորում ենք Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ դադարեցնել կրակը և օգտագործել ամբողջ կարողությունները հավասարակշռության և խաղաղ կարգավորման համար' խաղաղարար խմբերի և ՄԱԿ-ի շրջանակում»,- նշել է Անսարին: