Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ


Ucom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով

Հասարակություն

Ucom-ը միաժամանակ հինգ մրցանակի է արժանացել Ookla® ընկերության կողմից շնորհվող Speedtest Awards հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում՝ այդ թվում «Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետ» (Fastest Mobile Network), «Հայաստանում լավագույն ֆիքսված ցանց» (Best Fixed Network) և «Հայաստանում լավագույն շարժական ցանց» (Best Mobile Network) անվանակարգերում՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով։ 

Ookla® Speedtest Intelligence® հարթակի՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի նույն տվյալների հիման վրա Ucom-ը ստացել է նաև հետևյալ մրցանակները  «Հայաստանում լավագույն շարժական ինտերնետով խաղային փորձառություն» (Best Mobile Gaming Experience) և «Հայաստանում լավագույն ֆիքսված ինտերնետով խաղային փորձառություն» (Best Internet Gaming Experience)։ 

Այս մրցանակները հաստատում են, որ Ucom-ի ցանցը կայուն և բարձրորակ փորձառություն է ապահովում ինչպես առօրյա ու աշխատանքային օգտագործման, այնպես էլ` բովանդակության դիտման և խաղային փորձառության ընթացքում։

«Speedtest Awards մրցանակները մեր թիմի երկարաժամկետ և հետևողական աշխատանքի արդյունքն են։ Դրանք ևս մեկ անգամ հաստատում են, որ Ucom-ը ոչ միայն ներդնում է ժամանակակից տեխնոլոգիաներ, այլև կառուցում է այնպիսի ցանց, որը իրական արժեք է ստեղծում մեր երկրի և բաժանորդների համար։ Ucom-ի 5G-ն արդեն ներդրվել է Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում։  Մեր նպատակն է ապահովել կայուն, արագ և հուսալի կապ երկրի բոլոր բնակիչների համար՝ անկախ գտնվելու վայրից, և այս գնահատականները ցույց են տալիս, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեզ համար մեծ պատիվ է Ucom-ին շնորհավորելն այս նշանակալի հաջողության և ճանաչման կապակցությամբ՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում Speedtest Awards մրցանակաբաշխության շրջանակում հինգ մրցանակ, այդ թվում՝ լավագույն ֆիքսված և լավագույն շարժական ցանց մրցանակները նվաճելու համար։ Այս բարձր գնահատականը վկայում է Ucom-ի հետևողական և նպատակասլաց աշխատանքի մասին՝ իր բաժանորդներին ոլորտում առաջատար շարժական և ինտերնետ ծառայություններ մատուցելու ուղղությամբ։ Բարձր մրցակցային պայմաններում Ucom-ի ցուցանիշներն առանձնացան՝ ապահովելով ամենաարագ շարժական արագությունների և լավագույն խաղային փորձի մրցանակները թե՛ ֆիքսված, թե՛ շարժական տեխնոլոգիաների ուղղությամբ։ Ookla-ի Speedtest Awards մրցանակաբաշխությունը հայտնի է իր խիստ և համապարփակ մեթոդաբանությամբ, որի միջոցով գնահատվում են շարժական և ինտերնետային ցանցերի կատարողականի ոլորտում լավագույն ընկերությունները», - նշել է Ziff Davis ընկերության ստորաբաժանում հանդիսացող Ookla-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Բայը։

Speedtest Awards մրցանակները շնորհվում են ինտերնետի արագության և կապի որակի գլոբալ առաջատար հարթակ Ookla Speedtest-ի կողմից։ Մրցանակները շնորհվել են Ucom-ին ՀՀ շուկայում ամենաբարձր ցուցանիշները ապահովելու համար, որոնք հիմնված են ինտերնետի իրական օգտատերերի Speedtest թեստերի լայնածավալ վերլուծության վրա։

Speedtest Awards-ի մեթոդաբանությունը հիմնված է մի շարք առանցքային ցուցանիշների համադրության վրա, այդ թվում՝  ներբեռնման (download) և փոխանցման (upload) արագությունների, համացանցի զննում  (web browsing)  և  տեսանյութերի սթրիմինգ (video streaming), իսկ որոշ կատեգորիաներում՝ նաև խաղային փորձի գնահատում (Game Score), որը հաշվի է առնում ազդանշանի ուշացումն (latency) ու տատանումները (jitter)՝ իրական խաղային սերվերների հետ կապի պայմաններում։

Նշենք, որ Ucom-ը Ookla Speedtest Awards կողմից նախկինում ստացել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021», «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները։ Այս մրցանակները հաստատում են Ucom-ի շարունակական ներդրումը Հայաստանի թվային   ենթակառուցվածքների զարգացման գործում և ընդգծում են ընկերության առանցքային դերը երկրի կապի ապագայի ձևավորման հարցում։

2025 թ մրցանակների վերաբերյալ մանրամասն՝ այստեղ https://www.speedtest.net/awards/armenia/։

UCOM-Ի ՄԱՍԻՆ

Ucom-ը Հայաստանում ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության օպերատորն է, որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։

OOKLA®-Ի ՄԱՍԻՆ

Ookla-ն կապի որակի և ցանցերի աշխատանքի գնահատման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություն է, որը միավորում է Speedtest®, Downdetector®, Ekahau® և RootMetrics® հարթակների վստահելի փորձն ու փորձագիտական ներուժը՝ ապահովելով ցանցերի և կապի վերաբերյալ համապարփակ ու հստակ պատկեր։ Բազմաթիվ աղբյուրներից ստացված տվյալների և ոլորտային փորձի համադրումը հնարավորություն է տալիս ցանցերի աշխատանքը բնութագրող թվային ցուցանիշները վերածել գործնական և ռազմավարական որոշումների համար կարևոր տեղեկատվության։

Ookla-ի լուծումները ծառայություն մատուցող ընկերություններին, բիզնեսներին և պետական կառույցներին ապահովում են անհրաժեշտ տվյալներով և վերլուծություններով՝ ցանցերի աշխատանքը բարելավելու, թվային ծառայություններից օգտվելու փորձառությունը բարձրացնելու և թվային անհավասարությունը նվազեցնելու համար։ Միևնույն ժամանակ, ընկերությունը ներկայացնում է այն մարդկանց և կազմակերպությունների իրական փորձառությունը, որոնք կապի հնարավորություններին ապավինում են իրենց աշխատանքի, ուսման և հաղորդակցության համար։ Կապի չափումից և վերլուծությունից մինչև  ոլորտում նորարարությունների խթանում՝ Ookla-ն նպաստում է, որպեսզի աշխարհը մշտապես կապի մեջ մնա։

Ookla-ն Ziff Davis (NASDAQ՝ ZD) ընկերության ստորաբաժանում է։ Ziff Davis-ը մասնագիտացված թվային մեդիա և ինտերնետային ընկերություն է, որի պորտֆելում ներառված են առաջատար բրենդներ տեխնոլոգիաների, առցանց գնումների, խաղերի և ժամանցի, առողջության և կենսակերպի, կապի, կիբեռանվտանգության և մարքեթինգային տեխնոլոգիաների ոլորտներում։   

Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերը
Ամենադիտված