Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Բուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով


Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում. Գագիկ Ծառուկյան

Blog

Երաշխավորված խաղաղություն

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության համակարգող թիմի հետ քննարկումների արդյունքում ձևավորվեց մեր ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ Երաշխավորված խաղաղություն։

Մենք պետք է դուրս գանք ներկայիս «նոր պահանջներ, ուժի սպառնալիք, մեզնից նոր զիջումներ և խաղաղության պատրանք» վիճակից։
Ընտրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ։ Անազնիվ է, երբ մեր ժողովրդին ասում են, թե մյուս քաղաքական ուժերը «պատերազմ են ուզում»։ Չկա Հայաստանում քաղաքական ուժ, որը պատերազմ է ուզում։

Մեր թիմը գնում է ընտրության «Երաշխավորված խաղաղություն» գաղափարով։ Երաշխավորված խաղաղությունը միջազգային իրավական և իրատեսական մեխանիզմներով ամրագրված և վերահսկողության ու պատասխանատվության հստակ գործիքներով ապահովված պայմանավորվածությունների համակարգ է։ Որևէ համաձայնություն առանց երաշխիքների խոցելի է։

Հայաստանը պետք է հավատարիմ լինի իր պարտավորություններին, միևնույն ժամանակ անդադար զարգացնի իր պոտենցիալը՝ տարածաշրջանում իր կշիռը մեծացնելու համար։

Հայաստանը պետք է աշխատի դաշնակիցների հետ նոր, իրատեսական հողի վրա հիմնված անվտանգության երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ։
Հայաստանը պետք է աշխատի այլընտրանքային ճանապարհների ու հաղորդակցությունների գործարկման (Հայաստան-Վրաստան –Ռուսաստան, Հայաստան-Իրան) ուղղությամբ, պետք է աշխատի նոր խոշոր տնտեսական ծրագրերի կյանքի կոչման և ենթակառուցվածքային նոր ծրագրերի զուգահեռ իրականացման վրա։ Դա էապես կբարձրացնի մեր անվտանգության մակարդակը։

Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում։
Այն պետք է խարսխված լինի փոխլրացման, շահերի համընկման և աշխարհաքաղաքական կամուրջների սկզբունքի վրա։

Հաջորդը.

Ես ուզում եմ խոսել տնտեսական անվտանգության մասին։ Առանց ուժեղ տնտեսության չկա կայուն դիվանագիտություն, չկա հուսալի պաշտպանություն, չկա լիարժեք ինքնիշխանություն։ Տնտեսական անվտանգությունն ազգային անվտանգության հիմքն է։

Պետք է հասկանալ մեր տնտեսության կառուցվածքը, բիզնեսի տրամաբանությունը, աշխատատեղերի ստեղծման և պահպանման բարդ մեխանիզմները, և գեղեցիկ խոսքերով ու սուտ հույսերով չմոլորեցնել մեր ժողովրդին։ Ազնվությունը պահանջում է ընդունել, որ ԵԱՏՄ շուկան այս պահին չունի իրատեսական այլընտրանք. այն մեր տնտեսությանը տալիս է շնչելու և զարգանալու իրական պոտենցիալ։ Կարևոր է, որ մենք օգտվենք այդ հնարավորություններից, ոչ թե քանդենք եղածը։ Քանդելը հեշտ է, սակայն հետևանքները հաճախ ողբերգական են լինում։

ԵԱՏՄ շրջանակներում մենք ունենք զարգանալու մեծ ռեսուրս, կարող ենք օգտվել մեծ հնարավորություններից։ Այո, դրան զուգահեռ մենք կարիք ունենք նոր տեխնոլոգիաների, և այստեղ Արևմուտքի հետ գործակցությունը (ԵՄ, ԱՄՆ) չափազանց կարևոր է։ Տեխնոլոգիաների և ներդրումների առումով մենք զարգացման հսկայական պոտենցիալ ունենք նաև Չինաստանի հետ հարաբերություններում։ Հնդկաստանի, ինչպես նաև արաբական աշխարհի հետ ունենք ահռելի աշխատանքի և «աշխարհատնտեսական բարեկամության» դաշտ։ Այս բոլոր ուղղություններով անհրաժեշտ է գրագետ և նպատակային աշխատանք։

Խաղաղությունը երաշխավորվում է ներքին ամրությամբ, ներքին համերաշխությամբ, առողջ դիվանագիտությամբ, խելամիտ պաշտպանական համակարգով, տնտեսական ու դաշնակցային բազմակողմանի և արդյունավետ գործակցությամբ, ու հասարակության բոլոր շերտերի հետ ազնիվ ու կառուցողական աշխատանքով։

Երաշխավորված խաղաղությունը մի վիճակ է, երբ մարդն իր կյանքը ծրագրում է ոչ թե մեկ ամսվա, այլ՝ տարիների կտրվածքով, երբ ծնողները հանգիստ մտածում են իրենց երեխաների ապագայի մասին, երբ երիտասարդները մտածում են հայրենիքում մնալու, կայանալու և ընտանիք կազմելու մասին, երբ գործարարը ներդրում է կատարում՝ վստահ լինելով կանխատեսելիության մեջ, երբ զինվորը վստահ է, որ իր թիկունքում կա ոչ միայն զենք, այլև՝ ուժեղ տնտեսություն, պրոֆեսիոնալ դիվանագիտություն և համախմբված հասարակություն։

Երաշխավորված խաղաղությունը Հայաստանի վերականգնման, ազգային վերածննդի առանցքային գաղափարն է, որը ենթադրում է բոլոր կարող ուժերի և անհատների միասնական, նվիրված, գրագետ աշխատանքը։

Ես համոզված եմ, որ Հայաստանը կարող է անցնել այս ճանապարհով։

 

ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՇիշը կոտրելուց հետո վախենալով պատժից՝ աղջիկը տնից հեռացել է ու 22 տարի չի վերադարձել այնտեղՊՆ-ն հայտարարություն է տարածելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՈւկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդինԲուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա ՍողոմոնյանՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը
Ամենադիտված