Եգիպտոսում տղամարդուն դատապարտել են ցմահ ազատազրկման այն բանի համար, որ կանացի հագուստ հագած կողոպտել է իր աշխատավայրը։ Դեպքը տեղի է ունեցել Քենի նահանգում։ Այս մասին հայտնում է Cairo 24-ը։ Համաձայն հրապարակման, վարկային կազմակերպության աշխատակիցը զգեստափոխվել եւ հագնվել է կանացի հագուստ եւ մտել կազմակերպության գրասենյակ։
Ապա, օգտվելով առիթից, որ աշխատավայրում որեւէ մեկը չկա, գողացել է 21 հազար դոլար։ Իրավապահները սակայն հայտնաբերել են նրան եւ զգեստափոխված լինելը չի օգնել։ Քենի նահանգային դատարանը տղամարդուն դատապարտել է ցմահ ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու համար։ Տղամարդուն նաեւ պարտավորեցրել են հետ վերադարձնել գողացված գումարը։