Ադրբեջանական խփված տանկերի թիվն այս պահին 14-ն է, իսկ մենք կորցրել ենք 1 տանկ․ ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ
Ուշադրության կենտրոնումԱյսօր հայկական կողմը հյուսիսային ուղղությամբ իրականացրած պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմի երեք տանկ է ոչնչացրել, ինչպես նաև մարտական մեքենա, զրահատեխնիկա։
Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ ադրբեջանական խփված տանկերի թիվն այս պահին 14-ն է։
Հասրաթյանը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը մեկ հայկական տանկ է ոչնչացրել։ Հայկական կողմի զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։