Անհայտ անձը պայթեցրել է ինքն իրեն, ոստիկան է մաhացել, ևս երկուսը հոսպիտալացվել են․ (լուսանկար, տեսանյութ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի հյուսիսում անհայտ անձը պայթեցրել է իրեն ճանապարհային ոստիկանության մեքենայի կողքին։
Պայթյունը տեղի է ունեցել Երևանի ժամանակով մոտ ժամը 2:05-ին Սավելովսկի երկաթուղային կայարանի հրապարակում։ Անհայտ անձը ոստիկանական մեքենայով մոտեցել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, որից հետո տեղի է ունեցել պայթյունը։ Մեկ ճանապարհային ոստիկանության աշխատակից մահացել է տեղում ստացած վնասվածքներից, երկուսը հոսպիտալացվել են, հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն։
Հարձակվողը նույնպես մահացել է տեղում ստացած վնասվածքներից։
Քննչական կոմիտեն քրեական հետաքննություն է սկսել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների սպանության փորձի վերաբերյալ։
Կադրերն այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ