Ձյան առատ տեղումները Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելյան հատվածում արտակարգ դրություն են ստեղծել ավելի քան 60 միլիոն մարդու համար։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։
Արտակարգ դրություն է հայտարարվել՝ Դելավեր, Մասաչուսեթս, Նյու-Յորք, Նյու-Ջերսի, Փենսիլվանիա եւ Ռոդ-Այլենդ նահանգներում։ Տեղի պարբերականները հայտնում են, որ կիրակի լույս երկուշաբթի գիշերը կարող է թափվել 30-60 սմ ձյուն։