Վրաստանում այս տարվա մարտի մեկից մի շարք մասնագիտությունների դեպքում օտարերկրացիները չեն կարողանա աշխատանքային գործունեություն ծավալել։ Համաձայն վրացական մամուլում տեղ գտած հրապարակումների այդ երկրի կառավարությունը լիովին արգելել է, որպեսզի օտարերկրացիները աշխատեն սուրհանդակային փոխադրումների, ուղեւորափոխադրումների, այդ թվում նաեւ՝ տաքսի ծառայությունների, ինչպես նաեւ՝ տուրիստական գիդերի ծառայությունների ոլորտներում։
Ընդ որում, այս ոլորտներում օտարերկրացիները ոչ միայն աշխատանքային գործունեություն ծավալել չեն կարողանա, այլ նաեւ՝ ձեռնարկատիրությամբ զբաղցվել չեն կարողանա։ Այլ ոլորտներում աշխատանքային ներգաղթյալների ներգրավման համար էլ որոշակի ընթացակարգային փոփոխություններ են կատարվել։ Դրանցում հատկապես կարեւոր է հիշել՝ աշխատանքային ներգաղթյալի՝ Վրաստանում աշխատելու իրավունքի արտոնության փաստաթղթի տրամադրումը, որը դառնալու է հիմք կեցության իրավունքի տրամադրման համար