Բժիշկը թվարկել է տղամարդկանց առողջության համար անհրաժեշտ սննդամթերքները
LifeՍպիտակուցներով և առողջ ճարպերով հարուստ սննդակարգը կարող է օգնել տղամարդկանց պահպանել հորմոնալ հավասարակշռությունը և տեստոստերոնի նորմալ մակարդակը։ Այս մասին Риа Новости-ին տված հարցազրույցում նշել է բժիշկ Յուլիա Սլաստենը։
Մասնագետն ընդգծել է լիարժեք սպիտակուցի կարևորությունը սննդակարգում, որը պահանջում է անյուղ միս, ձուկ և ձու։ Անոթային առողջությունը և հորմոնալ հավասարակշռությունը բարելավելու համար գաստրոէնտերոլոգը խորհուրդ է տվել ճաշացանկում ներառել Օմեգա-3-ի աղբյուրներ, ինչպիսիք են ծովամթերքը։
Այս սննդամթերքների կանոնավոր օգտագործումը, ըստ մասնագետի, օգնում է պահպանել տղամարդկանց պոտենցիան առանց դեղորայքի։
Սլաստենը նաև հավելել է, որ օրգանիզմին անհրաժեշտ է ցինկ և սելեն՝ առողջ սերմնահեղուկ զարգացնելու և պրոստատիտը կանխելու համար։ Այս միկրոէլեմենտները մեծ քանակությամբ հանդիպում են ծովամթերքի, ընկուզեղենի և դդմի սերմերի մեջ։ Բժիշկը նաև խորհուրդ է տվել ուտել բանջարեղեն և կանաչեղեն. դրանք հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են բջիջները վաղաժամ ծերացումից։