NASA-ի համար դեպի Լուսին թռիչքն առաջնահերթություն է
ՄիջազգայինNASA-ի ղեկավար Ջարեդ Այզեկմանը հայտարարել է, որ իրենց համար շարունակում է առաջնահերթություն լինել դեպի Լուսին թռիչքը, չնայած այն բանին, որ «Արտեմիս 2» նախագծի իրականցումը հետաձգվել է։ «Մենք մոտ տարիներին վերադառնալու ենք այդ նախագծին եւ կառուցելու ենք բազա Լուսնի վրա։ Նաեւ՝ մշտապես առաքելություններ ենք իրակացնելու դեպի Լուսին եւ Լուսնի մակերեւույթին»,- ասել է Այզեկմանը։ Նա նաեւ ասել է, որ հաջորդ արձակումը կարող է տեղի ունենալ ապրիլին՝ ապրիլի մեկին, վեցին կամ երեսունին։