Դոնալդ Թրամփը կմեկնի Չինաստան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 31-ից ապրիլի 2-ը կայցելի Չինաստան՝ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների առաջնորդների միջև երկար սպասված հանդիպման նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Այս ուղևորության մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը չեղյալ համարեց Թրամփի կողմից սահմանված՝ ներմուծվող ապրանքների վրա խիստ մաքսատուրքերը։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Թրամփի բանակցությունները հիմնականում կլինեն առևտրային «զինադադարի» երկարաձգման շուրջ:
Հետևեք մեզ՝ այստեղ