Չինացի 7 զբոսաշրջիկ զոհվել է՝ միկրոավտոբուսի սառույցի տակ անցնելու հետևանքով
ՄիջազգայինԲայկալ լճի Օլխոն կղզուց հյուսիս գտնվող տարածքում «ՈւԱԶ» մեքենայի սառույցի տակ անցնելուց հետո 8 ուղևորներից յոթը համարվում են զոհված։ Միջադեպից միայն մեկ մարդ փրկվել է, մյուսներիը, հավանաբար, զոհվել են, հայտնել է շրջանային դատախազությունը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:30-ի սահմաններում։ Դատախազությունը նախաքննական ստուգում է սկսել։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանությունը, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Բայկալի որոնողական-փրկարարական ջոկատի փրկարարները և այլ մարմիններ։
Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը նշել է, որ զոհերը Չինաստանից ժամանած զբոսաշրջիկներ են։