Արհեստական բանականությունը կասկածի տակ է դրել կտավների հեղինակներին
LifeՇվեյցարական Art Recognition ընկերությունը արհեստական բանականության օգնությամբ վերլուծել է Յան վան Էյքի «Ս․ Ֆրանցիսկոս Ասիզացին ընդունում է ստիգմատաները» կտավի երկու տարբերակները, որոնք պահպանվում են Միացյալ Նահանգների Ֆիլադելֆիայի Գեղարվեստական թանգարանում եւ Իտալիայի Թուրինի Արքայական թանգարանում։ Ալգորիթմը չի բացահայտել բնորոշ առանձնահատկություններ, որոնք հատուկ են եղել 15-րդ դարի Վերածննդի շրջանի ֆլամանդացի նկարչին։ Անալիզի արդյունքում եզրակացվել է, որ կտավները 91 տոկոսով չեն պատկանում վան Էյքին՝ ամերիկյան թանգարանում պահպանվող տարբերակի առումով եւ 86 տոկոսով հաստատել է, որ կտավը կեղծված է եւ վան Էյքին՝ իտալական թանգարանում պահպանվող տարբերակի դեպքում։ Նույն ալգորիթմը «Արնոլֆինա ամուսինների դիմանկարը» կտավը, որը համընդհանուր ճանաչմամբ պատկանում է վան Էյքի վրձնին եւ պահվում է Լոնդոնում, 89 տոկսով համարել է վավերական կտավ, որը պատկանում է նկարչի վրձնին։