Փորձում են վերականգնել աշխարհի 7 հրաշալիքներից մեկը
ՀասարակությունԳիտնականների մի խումբ ձեռնամուխ է եղել վերստեղծելու լեգենդար Ալեքսանդրյան փարոսի թվային մոդելը։ Հիշեցնենք, որ այն հանդիսանում է Հին Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Այն գտնվել է Փարոս կղզում, հին եգիպտական Ալեքսանդրայի նավահանգստի մոտ։ Ունեցել է 120 մետր բարձրություն եւ իր բարձրությամբ զիջել է միայն Գիզայում գտնվող Քեոփսի բուրգին, որն ունեցել է 146,6 մետր բարձրություն։ Փարոսը հիմնվել է Պտղոմեոս 1-ին Ստոերեսի կողմից, ով Եգիպտոսում իշխել է ՆՔ 323-282 թվականներին եւ ավարտվել է նրա որդու՝ Պտղոմեոս 2-րդ Փիլադելփոսի կողմից։ Կառուցված է եղել քարից, ունեցել է քառանկյուն հիմք, միջին մասում եղել է ութանկյուն եւ ցիլինդրիկ աշտարակային վերջավորություն՝ հայելային համակարգով եւ խարույկով, որով նավագնացության համար ծառայել է որպես ուղղորդիչ։ 16 դար շարունակ գոյություն է ունեցել, կարողացել է դիմանալ մի քանի երկրաշարժ։ Վերջին երկրաշարժի ժամանակ՝ 1323 թվականին փլուզվել է։ Փլատակները հայտնվել են ջրի տակ։ Այն ինչ մնացել է, հետագայում քանդել են որ օգտագործել շինարարության մեջ։