Ռուսաստանը սկսել է հացահատիկ արտահանել Իրան
ՄիջազգայինՌուսաստանը սկսել է հացահատիկ արտահանել Իրան: Այսօրվա դրությամբ 100 հազար տոննա է առաքվել, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»` վկայակոչելով ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոյին:
«Այո, արտահանումը սկսվել է մի քանի օր առաջ, և այս պահի դրությամբ ուղարկվել է 100 հազար տոննա»,-ասել է նա:
Նրա խոսքով` ծավալը նույնն է լինելու, ինչ անցյալ տարի արտահանված հացահատիկի ծավալը, երբ 1.3 մլն տոննա էր արտահանվել:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Իրանը կարող են համաձայնության գալ հացահատիկը մսի, ձկան կամ այլ մթերքի հետ փոխանակելու գործարքի շուրջ: